Автор: maga

Ինչպիսի համայնքապետ են ուզում կապանցիները

Հարցված կապանցիները գիտեն, որ համայնքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականից հետո եռօրյա ժամկետում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի։ Լավ կլինի երիտասարդ լինի, բայց փորձն էլ չէր խանգարի,-նշում են հարցվողները։

Փոքրս ինձ է սպասում․առաջիկա անելիքներից սա կարևորեց Աշոտ Հայրապետյանը․ հարցազրույց

Աշոտ Հայրապետյանը վայր դրեց Կապանի համայնքապետի իր լիազորությունները։ Կապանի ավագանին ստորագրեց համայնքապետի հրաժարականի արձանագրությունը։ Աշոտ Հայրապետյանը մինչ այդ նաև ներկայացրեց քաղաքաշինական և բնապահպանական ծրագրերի արդեն իսկ ընթացք ստացած նախագծերն ու հույս հայտնեց, որ դրանք շարունակություն կունենան։ Գործընկերներին հաջողություն մաղթելուց հետո,…

Երկրի թիվ մեկ պաշտոնյայի առաջ ամոթալի վիճակում հայտնվեցի․ Տեսանյութ Կապանի համայնքապետարանի թոհուբոհից

Համայնքապետի հրաժարականի լուրը վրդովմունքով ընդունած համայնքների վարչական ղեկավարների բոյկոտի պատճառով այն պարզապես քննարկման վերածվեց։ Ներկայացնում ենք ամբողջական տեսանյութը

Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը հուլիսի 5-ին վարչապետի Կապան կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից ու իր համաքաղացիների անհարգալից վերաբերմունքից վիրավորված հրաժարական է ներկայացրել։ Այս առթիվ արտահերթ ավագանու նիստ պետք է կայանար, սակայն լուրը վրդովմունքով ընդունած համայնքների վարչական ղեկավարների բոյկոտի պատճառով…

Փաշինյանը կապանցիներին զսպվածության կոչ արեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սյունիք կատարած առաջին պաշտոնական այցը եզրափակեց մարզկենտրոն Կապանում։ Երկրի գործադիր մարմնի ղեկավարը շեշտեց, այստեղ է հասել տեղի հիմնախնդիրները քարտեզագրելու և հարցուպատասխանի միջոցով ժողովրդի կարիքներն ու բարձրացրած հարցերը լսելու համար։ Տարածաշրջանի բնապահպանական ռիսկերի, պոչամբարների, օնկոլոգիական հարթակում…

Ետ վերցրեք ձեր տաղավարը, քանի դեռ ուշ չէ

Տարիներ առաջ Կապանի փողոցներից ապամոնտաժված առևտրի մետաղական տաղավարները մինչև այսօր պահվել են նախկին գարեջրի գործարանի տարածքում։ Քաղաքի բարեկարգման աշխատանքների շրջանակում անկանոն տեղակայված տաղավարներից բացի այստեղ նաև հին մեքենաների և ավտոբուսների ջարդոններ են տեղափոխվել։

Եղանակը ստիպում է առավել հաճախ շտապօգնություն կանչել

Տանը, դրսում, թե անգամ համացանցում, այս օրերի միակ թեման շոգ ու անտանելի եղանակն է։ Առողջ լինես, թե խրոնիկ հիվանդությունների կրող, շոգը քո կողքով անտարբեր չի անցնի, գլխիդ ճարը ինքդ տես։ Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության բժշկի խոսքով, մինչև 3 տարեկան…

Թափանցիկ ե՞ն արդյոք գործում ՏԻՄ-երը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2016թ-ից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է ՀԱՄԱՏԵՂ կոչվող ծրագիրը։ Սա դիտարկում – հսկողություն է, որը պարզում է, թե որքանով են տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում մի շարք օրենքներով նախատեսված պարտադիր գործառույթներ։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր

Հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործից չվերադարձած՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է հունիսի 29-ը։ Կապանում հիշատակի միջոցառումների շարքը սկսվեց Բաղաբուրջի հուշահամալիրից՝ ծաղկադրումով։ Սյունիքում անհայտ ճակատագրով հերոսամարտիկները 50-ից ավելին են, իսկ հանրապետության մասշտաբով՝ գերազանցում են երեք հարյուրը ։