Արդեն հայտնի են վոլեյբոլի աղջիկների քաղաքային առաջնության մրցանակակիրները

Spread the love
Արդեն հայտնի են վոլեյբոլի աղջիկների քաղաքային առաջնության մրցանակակիրները

Անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ Կապանի բարձր դասարանի դպրոցականների միջև անցկացվում է վոլեյբոլի տղաների և աղջիկների քաղաքային առաջնություն։

Առաջին տեղի համար պայքարում հաղթեց թիվ 2 ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղւ բաժին ընկավ թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզիկներին։ 3-րդը համար 9 ավագ դպրոցի թիմն էր։ Գլխավոր մրցավար Սուրիկ Մանուչարյանի խոսքով մասնակից թիմերի ընդհանուր մակարդակը այնքան էլ գոհացուցիչ չէ։ Աղջիկների պատրաստվածությունը տղաների համեմատ ավելի լավ է։

Առաջինից երրորդ տեղերը գրաված թիմերը քաղաքապետարանի կողմից կարժանանան գավաթների և պատվոգրերի, իսկ առաջին տեղը զբաղեցրած թիմերը ապրիլին կմասնակցեն մարզային փուլին։

Լիլիթ Գևորգյան