Աշնանացանի արդյունքները գոհացուցիչ չէին,պետք է գոնե գարնանացանը լավ կատարել

Spread the love
Աշնանացանի արդյունքները գոհացուցիչ չէին,պետք է գոնե գարնանացանը լավ կատարել

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները Սյունիքի մարզի ցածրադիր գոտիներում արդեն սկսվել են: Նախատեսված 6 հազար 300 հեկտար գարնանացանից մոտ 500 –ը արդեն կատարվել է: Եղանակային պայմաններ են հիմնականում խանգարել ֆերմերներին սերմը մեկ օր շուտ հողում դնելու: Անհրաժեշտ սերմացու ,պարարտանյութ, դիզվառելիք մարզը ստացել է. հավաստիացնում է մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը:

Աշնանացանի արդյունքները մարզի գյուղատնտեսներին չեն գոհացրել ,պետք է ձգտել ,գոնե գարնանացանը ապահովել: «Լավ աշուն չապրեցինք»,- ասում է մարզի գլխավոր գյուղատնտեսն ու կրկին ոչ բավարար բերքը եղանակային պայմանների հետ կապում: Գորիսում ու Կապանում քիչ թե շատ աշնանացան մշակաբույսերը լավ են աճել , իսկ ահա Սիսիանում պատկերն անմխիթար է:

Սամվել Թանգյանը վստահեցնում, որ աշնանացանի վատ արդյունքները կապված չեն անորակ սերմացուի հետ: Ի տարբերություն մյուս մարզերի ֆերմերների ,ովքեր դժգոհում են, որ էլիտար սերմացուն վատ բերքատվություն է ապահովվում մեր մարզում նման խնդիրներ գրեթե չկան:Այս տարի 220 տոննա էլիտար սերմացու է ներկրվել Սյունիք: Ֆերմերները 1/2-ի հարբերակցությամբ վերադարձը հիմնականում կատարել են, միայն 2 ֆերմեր են բողոքել ու հայտնել, որ չեն կարողանում վերադարձնել սերմացուն: