Սյունեցի դպրոցականները «Կենգուրուին» են սպասում

Spread the love
Սյունեցի դպրոցականները "Կենգուրուին" են սպասում

Դպրոցականները՝ հատկապես մաթեմատիկայի սիրահար աշակերտները անհամբերությամբ են սպասում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին: Այս տարի այն կանցկացվի գարնանային արձակուրդներից հետո՝ մարտի 27-ին: Խաղ- մրցույթը երեխաներին հնարավորություն է տալիս հետաքրքրաշարժ,տրամաբանական խնդիրներ լուծել ,ինչպես նաև նորովի բացահայտել մաթեմատիկա առարկան:Կենգուրուն որն արդեն 6-րդ տարին է հայաստանցի դպրոցականերին համախմբում է իր շուրջը աշխարհի ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթն է:
Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում մարտի 12-ին տարածաշրջանի մաթեմատիկայի ուսուցիչների հետ հանդիպում անցկացրեց «Կենգուրուի» Սյունիքի մարզի համակարգող Սևադա Խոջաբաղյանը: Մասնագետները հավաքվել էին միասին քննարկելու հարցաշարերում ,սովորաբար տեղ գտնող խնդիրները, լսելու միմյանց կարծիքները :

Հայաստանում մրցույթը կազմակերպում է «Այբ» կրթական հիմնադրամը:Խնդիրների ընտրությունը նույնպես վերջիններս են կատարում լավագույն մաթեմատիկոսների ուղարկած խնդիրներից ծաղկաքաղ անելով:

Մրցույթի բոլոր մասնակից երեխաները անխտիր ստանում են հավաստագրեր ու հուշանվերներ:Լավագույներին շնորհվում են պատվոգրեր և մրցանակներ:Նախնական տվյալներով Սյունիքից այս տարի կենգուրուին կմացնակցեն 3 հազարից ավելի աշակերտներ: 100-ից ավելի դպրոցներից: Մասնագետները նշում են ,որ շնորհալի աշակերտները հեշտությամբ կարողանում են լուծել խնդիրները: