Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին

Spread the love
Ծառը տնկելիս էլ պետք է հետևել կանոներին

Միջպետական մայրուղու երկայնքով `«Մարիլա» ընկերության հարակից տարածքը ընդամենը 2 ամիս կզարդարեն մեկ տասնյակից ավելի սաղարթախիտ՝ կատայլպա հրաշալի կոչվող ծառերը: Ծառատնկման նախաձեռնողները նախապատվությունը տվել են հենց այս ծառատեսակին մի պարզ պատճառով. այն արագաճ է, սաղարթախիտ և արտադրում է մեզ այդքան շատ անհրաժեշտ թթվածինը:

Եղանակային պայմանները բարենպաստ են ,այնպես որ ծառերը շատ արագ կբողբոջեն,եթե հաշվի առնեք նաև այն փաստ, որ 5 տարեկան ծառեր են տնկվել: Կատայլպա հրաշալին կանաչապատման համար լայն կիրառում ունի: Վլադիկ Մարտիրոսյանը նշում է՝ ցանկացած շիվ հողում դնելիս պետք է պահպանել մի շարք կանոներ:

Ծառատնկումից հետո բոլոր ծառերի բները մինչև կմաղքային ճյուղերի հիմքերը ներկվեցին:Այս ձևով կպաշտպանվեն վնասատուներից և արևահարումից : Իսկ ծառերի հետագա խնամքը ընկերության աշխատակիցների վրա է դրված 3-օր մեկ կջրեն:
Ծառերը «Խուստուփ «բնապահպանական հասարակական կազմակերպության տնկարանից են: Այն հիմնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ: