«Աղբից տունը ազատելու փոխարեն, ուղեղները աղբից ազատեն»
Ինչի մասին, որ հիմա կպատմի մեր նկարահանող խմբի պատրաստած տեսանյութը, նորության ու թարմության հետ չի առնչվում: Խոսքը վերաբերւոմ է կրկին քաղաքը մաքուր պահելուն:
Կապանի շինարարների թաղամասից խմբագրություն ահազանգած բնակիչները դժգոհում էին գոյացած աղբակույտից ու գարշահոտությունից։ Բայց այս անգամ ոչ միայն կոմունալ ծառայության թերի աղբահանույթունից , այլև մեկը մյուսից։
Աղբավայր տանող ճանապարհը հեշտությամբ կարելի էր գտնել, քանի որ գույնզգույն տոպրակները հուշում են ՝ որ ուղությամբ թեքվել։
Թվում ՝ է տարածքում աղբարկղեր չկան, բայց պարզվում է դրանք արդեն վերք չեն բուժում։ Աղբարկղերը դատարկ, կողքին էլ աղբով լի տոպրակը դրված։ չես հասկանում ու՞մից են բողոքում , ի՞նչ են պահանջում։ Միայն մի բան է պարզ. սննդի խայտաբղետ մնացորդներից կարելի է ենթադրութուն անել մարդկանց ամսական սպառողական զամբյուղի ու նախընտրած ապրանքատեսկաների մասին։
Ավելի ահավոր է պատկերը թաղամաս տանող ճանապարհներին , որոնցից մեկի մայթը աղբի շնորհիվ լայնացել էր։ Հողով փորձել էին քողարկել շինարարական աղբը, բայց չէր հաջողվել։
Իսկ ահա Արփիկ , Լենհանքեր թաղամասերում պարտադիր չէ վերև բարձրանալ վիճակը պատկերացենլու համար։ Անգամ ճանապարհից , անզեն աչքով երևում է ։ շինարարական աղբը այս թաղամասերում գերակշռում է։ Անցորդները պատմում են, որ քաղաքից են բերում ծայրամասերում թափում։ Թե ինչ կլինի շոգ օրերին մնում է ենթադրել, ամեն տարվա պես՝ գարշահոտթյուն, հակասանիտարական վիճակ։» Աղբից տունը ազատելու փոխարեն, ուղեղներից այն ազատեն»,- բարկացած խոսում են անցորդները։
Միևնույն ժամանակ հիշեցնենք,որ աղբի սպասարկման մեկ շնչի գումարը 100-ից դարձել է 150դրամ։ Կոմունալ ծառայության պետի պաշտոնակատար Գարիկ Յավրումյանը այսպես է բացատրում 3 մեքենաներից 2-ը անսարք են, իսկ մեկով չենք հասցնում ամբողջը հավաքել։ Ինչ վերաբերում է աղբահանության վարձի 50 տոկոսով թանկացմանը, տնօրենի պաշտոնակատարը այսպես է պարզաբանում .»Ոչ թե թանկացել է ,այլ նախկինն էր էժան»։ Գնային փոփոխությունը չի վերաբերում շինարարական աղբին՝ խ/մ-ը 2000-3000 դրամ է ։
Հերմինե Միքայելյան