Բաց նամակ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին:

Spread the love
Բաց նամակ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին:

Բաց նամակ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին:

2012թ օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի և հետցնցումներից վնասվել էր Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 104 տունը և ստեղծվել էր վթարային իրավիճակ:
Քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն և կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չենք ստացել: Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում և տունը հիմա գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր : Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց և չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար:

Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչներ:

https://www.facebook.com/profile.php?id=100005096496858

vkapane.ru