Կապանի պետական բժշկական քոլեջը նոր ուսումնական տարին կսկսի նորություններով

Spread the love
Կապանի պետական բժշկական քոլեջը նոր ուսումնական տարին կսկսի նորություններով

Գալիք ուսումնական տարին Կապանի պետական բժշկական քոլեջը կսկսի նորամուծությամբ։ Ուսումնական հաստատության բոլոր դիմորդները առաջին տարին կսովորեն անվճար հիմունքներով,- նշեց հաստատության տնօրենը։ Մինչ նոր ուսումնական տարին սկսելը նաև հնարավոր է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար բոլոր դիմորդները սովորեն առանց ուսման վարձի։ Դա պայմանավորված է նրանով, որ Կրթության մասին օրենքում պետք է փոփոխություններ մտցվեն։ 12-ամյա կրթությունը պետք է դառնա պարտադիր։

Օրենքի փոփոխության ընդունումուց հետո Կառավարության, ֆինանսների նախարարության և 2013թ. ուսումնական հաստատության լիազոր մարմին դարձած Կրթության և գիտության նախարարության կողմից կներկայացվի ծրագիր, ըստ որի միջին մասնագիտական կրթություն ստացողների համար նախատեսված գումարը կփոխանցվի համապատասխան ուսումնական հաստատություն,- պարզաբանում է Ռոմա Սարգսյանը։

Բժշկական քոլեջի տնօրենը նաև վստահեցրեց, որ անվճար սովորելուց բացի ուսանողները ստանալու են կրթաթոշակ։

Լիլիթ Գևորգյան