Գարունը բախեց Կապանի համար վեց հիմնական դպրոցի դուռը

Spread the love
Գարունը բախեց Կապանի համար վեց հիմնական դպրոցի դուռը

Գարունը զարթոնք է, ձմռան խոր քնից արթնացել են ծիլ ու ծաղիկ: Կապանի համար վեց հիմնական դպրոցի երկրորդ բ դասարանի երեխաները տաք վերարկուները հանել գարնանային պայծառ գույներ են հագել ու տոնական ուրախ տրամադրությամբ հարազատ կրթօջախին գարնան գալը ավետեցին:

Մեր թևավոր բարեկամները` թռչունները նույնպես վերադարձել են հեռավոր երկրներից:Երեխաներից յուրաքանչյուրը մի թռչունի կերպարանքով ողջունեց ներկաներին:Գարունը արդեն բախել է մեր դռները բացականչում են երեխաները և իրենց միջոցառմանը հյուրընկալում Արցախի նախշուն բաջուն:

Ուսուցչուհու խոսքով ընդամենը երկու շաբաթում երեխաները կարողացել են յուրացնել բանաստեղծություններն ու միջոցառման սցենարը:Դասերից զատ նման միջոցառումները երեխաներին ոգևորում են, որ ավելի լավ սովորեն:

Երեխաների կատարումները նաև նախատոնական շնորհավորանքների էին մայրիկներին: