Նոր լապտերներ Շահումյան փողոցում

Spread the love
Նոր լապտերներ Շահումյան փողոցում

Կապանի ամենաբանուկ փողոցներից մեկի՝ Շահումյանի լուսավորությունն այսուհետ ավելի վառ ու կայուն կլինի։ «Կապան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 50 նոր ու երկարակյաց լամպեր են հատկացվել։ Փողոցային լուսավորության և ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները փողոցի սկզբնամասից սկսած՝ փոխում էին լապտերները։

«Եթե ֆինանսավորում լինի, հետագայում ամբողջ քաղաքի լամպերը փոխելու ենք, որովհետև սա տնտեսապես ավելի օգտակարա, էներգիա քիչա ծախսում և երկարակյացա»,- ասաց Փողոցային լուսավորության և ճանապարհատրանսպորտային ծառայության պետ Աշոտ Ոսկանյանը։

Տարվա այս եղանակին դեռևս գործում է երեկոյան 7-ից մինչև 12-ը ժամանակացույցը ։ Բայց օրերը երկարելու հետ ժամանակացույցը փոխվելու է։ Ծառայության պետն ասում է, որ սրանով իրենց աշխատանքներն էլ են թեթևանում, հները հաճախ են փչանում, և դրանց վրա շատ աշխատանք է կատարվում, իսկ սրանք տեղադրելուց հետո, հույս ունեն, որ երեք չորս տարի ձեռք չեն տա։

Մարգարիտա Մանուկյան