«Վերադարձ» ՀԿ-ն հանդես եկավ անդրանիկ համագումարով

Spread the love
"Վերադարձ" ՀԿ-ն հանդես եկավ անդրանիկ համագումարով

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մարտի 2-ին կայացավ «Վերադարձ» ՀԿ-ի անդրանիկ համագումարը: Անդրադարձ կատարվեց կազմակերպության ստեղծմանն ու կատարած աշխատանքներին: Ներկայացվեցին օրակարգում առաջադրված հարցերը՝ կանոնադրության փոփոխություն և հաստատում, խորհրդի անդամների և կազմակերպության նոր նախագահի ընտրություն: Քվեարկության միջոցով նախագահ ընտրվեց Գոռ Թադևոսյանը: Նա վստահեցրեց, որ կազմաերպությունը կշարունակի իրագործել իր առջև դրված խնդիրները:

Նախկին հիմնադիր նախագահ Դավիթ Սիմոնյանի խոսքով, ինքը հրաժարվեց նախագահ լինելուց, քանի որ առաջացել էր դրա անհրաժեշտությունը: Մտավախություն կար, որ կփորձեն կազմակերպությունը քաղաքականացնել, քանի որ ինքը պատգամավորի որդի է:

Կազմակերպությունում հույս ունեն, որ առաջադրված խնդիրները հնարավոր կլինի լուծել նոր մոտեցումներ ունեցող երիտասարդների միջոցով:

Լիլիթ Գևորգյան