Վլադիմիր Գասպարյանը կրկին պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Spread the love
Վլադիմիր Գասպարյանը կրկին պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Ապրիլի 13-ին ՀԱԿ կուսակցության համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե ինչո՞ւ ինքն ապրիլի 9-ին չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մասնավորապես նշելով, թե միանար՝ ի՞նչ աներ, միանար, որ գնար Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ր:

Այսօր կրկին անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ մեկնաբանությանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հարցին պատասխանեց. «Ամեն մարդ այս երկրի վրա իր գործերով է ցույց տալիս, թե ով է տերը` մեկը անիծում է, մյուսը՝ աղոթում, մեկը սպանում է, մյուսը՝ փրկում, մեկը խավար է, մյուս՝ լույս, մեկը անեծք է, մյուսը՝ աղոթք, մեկը խարդավանքներ է սանձազերծում, մյուսը՝ խաղաղեցնում, մեկը հոշոտում է, մյուսը՝ պահպանում, ամեն մարդու գործից երևում է՝ ով ով է…»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի