Կոյուղին ջարդողը հենց ինքն է…

Spread the love
Կոյուղին  ջարդողը  հենց ինքն  է...

Անցյալ շաբաթ պատմել էինք Կապանի Մուշեղ Հարությունյան 10 շենքի նկուղային հարկում կուտակված կոյուղաջրերի մասին։ Առաջին հարկի բնակչուհի Անահիտ Ղազարյանը դժգոհում էր ,որ գարշահոտությունը բնակարանից չի վերանում, իսկ հատակից մինչև առաստաղ ամեն ինչ բորբոսով է պատված ։ Տանտիկինը անգամ մարզպետարան էր հասել ու պատմել գլխին եկածը։

Նույնիսկ տունն էր պատրաստ վաճառել։ Մեզ հետ ունեցած հարցազրույցում տիկին Անահիտը ընդգծել էր ,որ քաղաքապետարանը աչքաթող է արել իր խնդիրը, իսկ համատիրության նախագահը միջոցների սղության պատճառով հրաժարվել օգնելուց։
Մինչդեռ « Կայարան» համատիրության նախագահ Արմեն Հովհաննիսյանը սրա հետ ոչ միայն համաձայն չէ, այլև պարզել է, որ հենց դժգոհող բնակչուհին է մեղավոր,որ կոյուղատար խողովակը վթարվել է ։

Ինչևիցէ, խնդիրը սկսել է լուծվել։ Կոմունալ ծառայության վթարային բաժնի աշխատակիցները համար 10 շենքի նկուղում փոխում էին վթարված կոյուղատար։ Կուտակված կոյուղաջրերը հատուկ տեխնիակյի միջոցով դուրս բերվեցին նկուղից ու խողովակը փոխվեց։ Հաատիրության նախագահը բնակիչներին հորդորում էր մուծել վարձերը, քանի որ հենց նման դեպքերում է դրանց կարիքը զգացվում։
Հերմինե Միքայելյան