Խորհրդային միության փլուզումից հետո,Կապանում առաջին անգամ նոր մանկապարտեզ կկառուցվի

Spread the love
Խորհրդային միության փլուզումից հետո,Կապանում առաջին անգամ նոր մանկապարտեզ կկառուցվի

Հինգ տարի հետո Կապանը կունենա բոլորովին նոր` տիպային մանկապարտեզ: Համար մեկ հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ հիսուն տարի ժամկետով, անհատույց օգտագործման է տրվել մարզկենտրոնին: Համայնքում նոր մանկապարտեզ ունենալը վաղուց էր դարձել օրակարգային հարց, սակայն, մինչ այժմ այս խնդիրը գործնական լուծում չէր ստացել:
Դպրոցի հին շենքը, որն այժմ համար երկու ավագ դպրոցի երեխաներին է ծառայում կվերակառուցվի և կհարմարեցվի որպես նախակրթարան:Կգործի վեց խումբ` մոտ հարյուր վաթսուն երեխաներով: Նոր մանկապարտեզի առկայությունը ավելի շատ կթեթևացնի Աշոտավանի, Արփիկի, Լենհանքերի, Դավիթ-Բեկ թաղամասերի բնակիչների հոգսը:
Խորհրդային միության փլուզումից հետո Կապանում նոր մանկապարտեզ չի կառուցվել: Մինչդեռ մանկահասակ երեխաների թիվը տարեցտարի համայնքում ավելանում է : Գործող նախակրթարանների մեծ մասը գերծանրաբեռնված խմբերով է աշխատում: Եղել են են նաև դեպքերը, երբ ստիպված ծնողին մերժել են:
Մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ հարյուր հիսուն միլիոն դրամը հայթհայթելը համայքի ուժերից վեր է անհրաժեշտ է, լրացուցիչ դոնորների և հովանավորների գտնել: Նոր նախակրթարանի անհրաժեշտության կա նաև քաղաքի Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերում: