Կառլեն Կոզմանովը պարզաբանում է……

Spread the love

Կառլեն Կոզմանովը պարզաբանում է......

Փետրվարի 13 կայացած մարզխորհրդի նիստի օրակարգի հարցերից էին ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՏԻՄ-ի կողմից դրամական
պահանջների վերաբերյալ կայացված որոշումները: Սյունիքի մարզպետարանի իրավաբանության բաժնի պետ Կառլեն Կոզմանովի ելույթը, սակայն, համայնքների ղեկավարներից ոմանց չբավարարեց՝ օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ են, իսկ նիստում հատկացված ժամանակը կարճ:

Առաջարկվեց Սոսի հեռուստատեսության եթերով , որը հեռարձակվում է
մարզի տարածքում, իրավաբանական խորհրդատվության տեսքով պարզաբանել կատարված փոփոխությունները: Մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերի ժամանակ՝ տարեսկզբին և տարեվերջին, խոսվում է հարկերի ու տուրքերի հավաքման մասին: ԵՎ այդպիսի տարի չի եղել, որ համայնքը տարին առանց պարտքերի փակի: Իրավաբանության բաժնի պետը հստակեցնում է:

Այսինքն եթե բնակիչը չի կատարել օրենքի պահանջը ու հարկը ժամանակին չի վճարել, որից էլ պարտքեր են կուտակվել հարկային մարմինը կամ համայնքի ղեկավարը իրավունք դիմելու, որ հարկադրանքի ճանապարհով այն բռնագանձվի: Եթե , ի վերջո, կողմերի միջև խնդիրը խաղաղ ճանապարհով չի լուծվում, պարտատուի գույքի վրա արգելանք է դրվում: Կառլեն Կոզմանովը քայլ առ քայլ ու օրինակով պարզաբանում է , թե ինչպես է դա կատարվում:

Այս դեպքում համայնքի ղեկավարի գործն է դժվարանում : Քանի որ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար համապատասխան իրավաբանական գիտելիքներ են պետք: Կառլեն Կոզմանովը ընդգծում է.» վարչաիրավական գործառույթները , օրենքները բավականին բարդ են :Պետք է տեղեկացված լինել, այլապես վարչական ակտը կբողոքարկվի ու պարտատուն հնարավոր է շահի գործըթացը»:

Իսկ եթե համայնքի ղեկավարի ու պարտապանի միջև վեճեր են ռաջանում , ապա խնդիրը լուծվում է դատական ճանապարհով, ինչից ի սկզբանե հնարավոր էր խուսափել:
Օրենքում կատարված հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսեց իրավաբանության բաժնի պետը, կառավարության 2004թ-ին կայացրած N318 որոշումն էր:

Անելիքներ կան նաև արտաքին գովազդների տեղադրման թույլտվության տրամադրման հարցում: Այս առումով խախտումները բազմաթիվ են: Մարդիկ գովազդը փակցնում են ,հետո մտածում հետևանքների ու տույժի մասին: Մինչդեռ օրենքում հստակ է ասված: Արտաքինից փոքր թվացող հարցերը բերում հանգեցնում են մեծ խախտումների: Խոսքը վերաբերում է անհատներին, ովքեր աշխատանքի վայրում ՝ լինի կոշիկի նորոգման կետ կամ վարսավիրանոց, ապակու ներսից գովազդային ցուցանակ են փակցնում.

Այսինքն այլ գովազդ կոչվածի համար եթե մարդը նախապես չի տեղեկացել,որ տարեկան 500-ից 1000դրամ պետք է վճարի,ապա օրենքով նախատեսված կարգով 100 000 դրամի տուգանք պետք է վճարի: Խոստովանենք, որ զգուշությունը առավել նախընտրելի է : Պետք է ցանկացած համայնքում մարդկանց տեղեկացնել ու զգուշացնել, ասում է Կառլեն Կոզմանովը: «Իսկ, առհասարակ, գրագիտության ու տեղեկացվածության տեսանկյունից մարզի համայնքները լավ վիճակում են գտնվում: շարժը տարեցտարի նկատվում է» ,- վերջում եզրափակեց իրավաբանությնա բաժնի պետը:
Հերմինե Միքայելյան