Պարույր Սևակին նվիրված միջոցառում Սյունիքի մարզային գրադարանում

Spread the love
Պարույր Սևակին նվիրված միջոցառում Սյունիքի մարզային գրադարանում

Սյունիքի մարզային գրադարանի Սպասարկման բաժինը hայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակի 90 ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել։ Հանդիսատեսը ունկընդրեց Սևակի բանաստեղծությունները, ներկայացվեցին նրա ստեղծագործության արտահայտչամիջոցները, աշխարհայացքը, կենսագրությունը։

Ինչպես նշեցին կազմակերպիչները Սևակն այն մեծություններից է, ում մասին կարելի է անդադար խոսել և ասելիք միշտ էլ կլինի։ Սևակի ստեղծագործությունները պարզապես չեն արտահայտվում իրենք իրենցով, դրանք խաղաղ գոյակցում են իրար կողքի և բառը աշխարհ է դառնում, որի մեջ ամեն բառ ունի իր գույնը, իր անունը։ Նա ամեն բառի մեջ երանգ է տեսնում,-նշեց բանախոսը։ Իսկ մարզային գրադարանի տնօրենի խոսքով Սևակն այն գրողներից է, ով հասկանալի և ընդունելի է բոլորի համար։

Ընթերցողի համար Սևակի ստեղծագործությունները տարբերվում են իրենց համարձակությամբ, զգացմունքներով ու խենթությամբ։ Սևակյան բանաստեղծություններում ամեն ոք գտնում է իրեն, զգում ու ապրում։

Լիլիթ Գևորգյան