Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարել է մրցույթ

Spread the love
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարել է մրցույթ

2014թ. փետրվարի 1-ից ՀԵՀ-ը որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն իրականացնում է դրամաշնորհային մրցույթ։ Այս դեպքում մրցույթի մասնակիցները ոչ թե անհատներն են, այլ հասարակական կազմակերպությունները։ Վերջիններիս օրենսդրությունը և գործունեությունը պետք է համապատասխանի մրցույթի անվանակարգերին։

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ և առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ թիրախային խմբի վրա։

Սյունիքի մարզային կենտրոնի համակարգողի խոսքով փորձը ցույց է տվել, նման մրցույթների կազմակերպումը իրատեսական է և կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը։

Լիլիթ Գևորգյան