Ջրամատակարարումը Կապանում մի քանի օր է խաթարվել է

Spread the love
Ջրամատակարարումը Կապանում մի քանի օր է խաթարվել է

Արդեն մի քանի օր է, ինչ Կապան քաղաքի բնականոն ջրամատակարարումը խաթարվել է: Ինչպես հայտնում են «Հայջրմուղկոյուղի» Կապան տեղամասից պատճառը ցուրտ եղանակն է:

Գիշերային ժամերին գետի ջրի պաշարների խիստ պակասումից, ճնշման նվազումից բացի բավականին շատ է նաև ջրի կորուստը: Ինչպես նշում է Լեոնարդ Սարգսյանը եղած ջրի քանակը՝ վայրկյանում 220-230 լիտրը կհերիքի, եթե այդ կորուստները չլինեն:

Ջերմաստիճանի իջեցման հետ պայմանավորված կա նաև խողովակների սառեցման խնդիր: Շահագործման և աշխատանքների ծառայության պետը նշում է, որ արձագանքում են բնակիչների բոլոր ահազանգերին, անհրաժեժտության դեպքում կրկնակի մեկուսացում կատարում:

Տեղամասի աշխատակիցները հույս ունեն, որ մի քանի օրվա ընթացքում եղանակի տաքացմամբ պայմանավորված ջրամատակարարումը կկարգավորվի, իսկ մինչ այդ հայցում են բաժանորդների ներողամտությունը:

Լիլիթ Գևորգյան