Դանդի Փրիշս Մեթալս Կապանում գողությունները բացահայտվում են

Spread the love

Դանդի  Փրիշս  Մեթալս Կապանում  գողությունները բացահայտվում  են

«Տարին գողությամբ փակեցինք, գողությամբ էլ սկսեցինք»,- այսպես սկսվեց հարցազրույցը » Դանդի Փրիշս Մեթալս Կապան » ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ. Խոսքը վերաբերում է հունվարի 23-ի լուսաբացին տեղի ունեցածին . Այս անգամ գողոնը հորատման սարքերն էին.
Ընկերությանը 36 հազար դոլարի վնաս է հասցվել.

Այդ սարքերը նախատեսված են մակերեսային հորատումների համար . Ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանում է հանցագործները դրանք կարող են վաճառել մարզի և հանրապետության այլ հանքարդյունաբերական ձեռնարկություններին ու գումար վաստակել.Գլխավոր տնօրենը համոզված է , որ սա ինչ-որ մեկի պատվերն է.

Ըստ նախնական տվյալների ներխուժած անձինք քաջատեղյակ էին տարածքին ու առանց հապաղելու 40 րոպե շարունակ թալանել են այն ինչի հետևեից եկել էին. Տեսախցիկը չի որսացել պահակին. Վերջինս արդարացել է , որ ինքը այդ ընթացում քնած է եղել. Հրաչ Ջաբրայանի խոսքով պահակը ստելէ , որ տարածքը զննել է .

Գլխավոր տնօրենը այս անգամ արդեն հանցագործներին գտնելու համար ոչ միայն ոստիկանություն էր դիմել, այլև համացանցի միջոցով նաև հանրությանը. Հայտարարության մեջ Հրաչ Ջաբրայանը որևէ տեղեկատվություն տրամադրելու դիմաց գումար է խոստանում. նախաքննությունը շարունակվում է, բայց պարզվում է սա դեռ ամենը չէ.

Պարզվում է 2-3 ամիս առաջ անիվների գողություն կազմակերպողը ևս Դանդիի աշխատող է. Դրանք Հայաստան է ներմուծում միմիայն ձեռարկությունը.

Անիվների գողությունը կազմակերպողին ոստիկանությունը ձերբակալել է ու այժմ նա կալանավորված է .

«Գողությունը առօրյայի մաս չպետք է դառնա ,- ասում է Դանդիի գլխավոր տնօրենը. Անգամ նրանք են գողանում, ովքեր պատվոգրերի ու խրախուսանքի են արժանացել. 17 օրվա ընթացքում 5 հոգու կրճատել եմ հենց այս ամոթալի երևույթի պատճառով. Վառելիք գողացողներին ժամանակին ներեցի ,բայց սա գագաթնակետն է».

2013-ը ընկերության ղեկավարը որակեց որպես գերծանրաբեռնված տարի.Այս ամենից հետո Հրաչ Ջաբրայանը , այնուամենայնիվ ,լավատեսորեն է դրամադրված ու համոզված է , որ չարչարանքի պտուղները քաղելու են այս տարի. Աշխատանքների ճիշտ ծրագրումը թույլ է տալիս ակնկալելու արտադրանքի աճ. Եվ եթե սպասելիքները արդարանան, գալիք հունվարին աշխատավարձերը 10 տոկոսով կբարձրանան.
Հերմինե Միքայելյան