Դասընթացներ կապանցի աշակերտների համար

Spread the love
Դասընթացներ կապանցի աշակերտների համար

Արդեն 4-օր է Մանանա մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը դասընթացներ է անցկացնում կապանցի աշակերտների համար: Երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմամբ և մեդիագրագիտությամբ զբաղվող կենտրոնը կարևորում է մարզերի դերը և Սյունիքը արդեն 6-րդ մարզն է ,որտեղ իրականացվում են այդ դասընթացները։ Առաջին փուլում երեխաները սովորում են հեռուստալրագրության հիմունքներ, կինոյի ու ֆոտոլրագրության գաղտնիքներին են տիրապետում։ Տեսական պարապմունքներից բացի երեխաները նաև հնարավորություն են ունենում գործնականում կիրառել սովորածը. օրինակ այսօր քաղաքի տարբեր հատվածներում լուսանկարներ են արել։Դասընթացները անցկացվում են Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում:Երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակցում՝ նշում են, որ նոր ընկերներ են ձեռք բերել:Կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանի խոսքով մտադիր են կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել,ինչպես նաև պատանի թղթակիցների կենտրոն ստեղծել:»Ծրագիրը երկարաժամկետ է,բոլոր մարզերում էլ կիրականացվի»,-ասում է Ռուզան Բաղդասարյանը:Մասնակիցներից Արինեն մեծ հաճույքով ամեն օր գալիս է պարապմունքների:Յուրաքանչյուր նոր գիտելիքը նրան մեծ ուրախություն է պատճառում:Ճիշտ է չի պատրաստվում ֆոտոլրագրող կամ հեռուստալրագրող դառնալ,մասնագիտության հարցում արդեն ընտրություն կատարել է՝ ուսուցչուհի է դառնալու,բայց նոր գիտելիքներ այլ ոլորտում ստանալը ըստ նրա չի խանգարում: