Ջրատարների,ջրագծերի ու Գեղիի մաքրման կայանի նորոգումը՝ ՀՋԿ Կապան տեղամասի այս տարվա ծրագրերն են
Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասը արդեն մշակել է 2014-ի անելիքները: Դրանք երեք ուղղությամբ են լինելու:Առաջին հերթին կնորոգվեն մարզկենտրոնի ջրատարները,երկրորդ տեղում կլինեն ջրագծերը, իսկ երրորդ գլխավոր խնդիրը, որ ջրմուղագործների ուշադրության կենտրոնում է մաքրման կայանի հիմնանորոգուման հարցն է:
Գարունը բացվելուն պես, երբ եղանակները տաքանան մեծ թափով կսկսվեն ջրատարների ու ջրագծերի նորոգումը:Նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն պատրաստ են:»Մտադիր ենք քաղաքին մատակարարվող ջրի ճնշումը իջեցնել»,- ասում է Լեոնարդ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ մոտավարապես 4-5 կիլոմետր ջրատար կնորոգվի:
Այսօրվա դրությամբ քաղաք օրական 35-40 խորանադր մետր ջուր է մտնում, մի քանի անգամ ավել պահանջարկից, սակայն, քանի որ կորուստները շատ են լինում տեղամասը ստիպված է այդ քայլին գնում. բացը լրացնելու համար: Հալիձոր ,Բաղաբերդ թաղամասերի առանձին հատվածներում նախատեսվում է նորացնել ջրագծերը,դրան զուգահեռ պետք է նաև ապօրինի ջրագծերը բացահայտել ու վերացնել:Լեոնարդ Սարգսյանը հույս ունի ներդրումները կօգնեն քիչ-թե շատ բարելավելու ջրի որակն ու քաղաքի ջրամատակարարումը: