Սերիալներն ու հայերենը

Spread the love
Սերիալներն ու հայերենը

Գրեթե ամեն օր բոլորիս ականջներին լսելի է դառնում տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող հեռուստահաղորդումների ժամանակ հնչած ժարգոնային արտահայտությունները: Որքան էլ փորձում ես անտարբեր անցնել և չօգտագործել առօրյա կյանքում՝ անհնար է լինում: Հատկապես մտահոգում է դպրոցական երեխաների խոսակցական լեզուն: Նրանց բառապաշարում գերակշռում են հեռուստասերիալներից և հաղորդումներից անգիր արած արտահայտությունները՝ համեմված կերպարային ժեստերի նմանակումով:

Ժարգոնային արտահայտություններին զուգահեռ մեծ մասամբ օգտագործում են նաև օտար բառեր կամ լավագույն դեպքում հայերեն, սակայն օտար առոգանությամբ: Հեռուստահաղորդումների ժամանակ չեն պահպանվում հասարակ կանոներ: Բայց չպետք է մոռանալ, որ հեռուստահաղորդումներից ենք նաև լեզու սովորում, սփյուռքում են նաև ուշադրությամբ հետևում դրանց։
Տեսաֆիլմերն էլ իբր թե հետաքրքիր և թեթև դարձնելու համար հեղինակները շատ հաճախ օգտագործում են փողոցային արտահայտություններ, որոնք լեզվաբանները անվանում են գռեհկաբանություններ։ Տեղին է հիշել մեր մեծերի դերակատարմամբ ֆիլմերը, որոնք և՛ գեղեցիկ հայերեն են, և՛ բազմիցս դիտելուց հետո անգամ պահանջված:

Այս ամենին առնչվելուց հետո մնում է միայն հույս հայտնել, որ յուրաքանչյուր ոք չի մոռանա ինքնահսկողության մասին և կձգտի վերացնել կամ գոնե նվազեցնել ժարգոնային արտահայտություններն ու օտարաբանությունները։

Լիլիթ Գևորգյան