Բնակիչները դժգոհում են

Spread the love
Բնակիչները դժգոհում են

Մոտ մեկ տարուց ավել է Կապանի Արամ Մանուկյան փողոցի համար 5 շենքի առաջին մուտքի բնակիչները չեն լսում վերելակի շարժիչի ձայնը:9-ը հարկանի շենքի բնակիչների գերակշռող մասը հասական առած մարդիկ են ու դժգոհում են ,որ ամեն օր չեն կարողանում ոտքով վեր ու վար անել:70 ամյա Սուսաննա տատը 8-րդից մի կերպ հասել էր առաջին ու ինչպես ինքն է ասում.\’\’Կալանավոր եմ դարձել ,ամեն օր տանն է լինում,չեմ կարողանում դուրս գալ բակ ,հարևանների հետ շփել»,-նշում է նա:
Բնակիչները իրենց ձեռքները ծալած չեն նստում:Պատրաստակամ են ամեն հարցում օժանդակել միայն թե վերելակը աշխատի:Ինչպես ասում են օդ ու ջրի պես անհրաժեշտ է կենցաղում:Այլոշա Համբարձումյանը վերելակի նորոգման հարցով զբաղվող շենքի բնակիչներից մեկն է:Պատմում է,որ դիմել են քաղաքապետարան,մարզպետարան.պատասխանը հետևյալն է է եղել.\’\’Գնացեք,ձեր հեռախոսահամարները,թողեք ինչ որ պետք է կանեք,սակայն մինչ այժմ դրական տեղաշարժ չի նկատվում\’\’,-ասում է Ալյոշա Համբարձումյանը:
\’\’Վերելակ\’\’ արտադրական ընկերության տնօրենը Սամվել Մկրտչյանից տեղեկացանք ,որ ինքը անձամբ մի քանի անգամ գնացել է բնակիչների հետ զրուցել, ուսումնասիրել ներկայիս իրավիճակը:Նորոգման նախահաշիվը արդեն կազմվել և ներկայացվել է քաղաքապետարան: Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը մեզ եհտ ունեցած հեռախոսազրույցում նշեց ,որ խնդիրներին տեղյակ են,առաջիկա ամսում կփորձեն լուծում տալ: