Ավագ Եփրեմյան. Առավել է

Spread the love
Ավագ Եփրեմյան. Առավել է

Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են —
հեռավո՜ր,
անհասնելի՛ —
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։

Աղբյուրը՝ Բուն TV