Կապանի գլխավոր տոնածառը նոր տարին կդիմավորի նոր հասցեում

Spread the love
Կապանի գլխավոր տոնածառը նոր տարին կդիմավորի նոր հասցեում

Նոր տարի, նոր հասցե, այսպես կդիմավորի 2014-ը քաղաքի գլխավոր տոնածառը։ Նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են։ 14 մետր բարձրությամբ տոնածառը պատրաստելու համար ձեռք է բերվել ամբողջովին նոր հենք, քանի որ հինը այլևս օգտագործել հնարավոր չէր։ Տոնածառի թարմ ճյուղերն էլ կկտրվեն բնապահպանի խորհրդով։

Դեկտեմբերի 25-ին կվառվեն տոնածառի լույսերը։ Դրանով կմեկնարկի միջոցառումների շարքը։
Այս տարի ամբողջովին այլ զարդարանք կտեսնենք։ Լուսային համակարգը, գունեղ խաղալիքները նոր շունչ կհաղորդեն ամանորյա տրամադրությանը։ Կզարդարվեն նաև քաղաքի թաղամասերը՝ բնական և արհեստական տոնածառերով։ Տարեմուտի հանդեսներով 2013-ին հրաժեշտ կտան նաև մանկապարտեզներում։ Դեկտեմբերի 26-ից էլ տարբեր թաղամասերում, զորամասում մշակույթի կենտրոնի խմբերը կիրականացնեն մի շարք միջոցառումներ։

Իսկ Հունարի 1-ին ծանոթություն կլինի նորածինների հետ, այցելություն ծերանոց և բարեգործական ճաշարան։ Համերգային ծրագրերը կշարունակվեն մինչև հունվարի 12-ը։

Լիլիթ Գևորգյան