Մարզկենտրոնի հասարակական տրանսպորտում փոփոխություններ կան

Spread the love
Մարզկենտրոնի հասարակական տրանսպորտում փոփոխություններ կան

Առատ ձյունն ու մերկասառույցը իրենց կնիքն են թողել նաև մարզկենտրոնի հասարակական տրանսպորտի վրա։ Արդեն մի քանի շաբաթ է միջքաղաքային համար 9 երթուղին նախկին միկրոավտոբուսների փոխարեն սպասարկվում է ավտոբուսներով։ Խմբագրություն հասած տվյալներով փոխադրամիջոցը փոխվել է, ուղեվարձը մնացել նույնը՝ 100 դրամ։ Սա օրինական փոփոխություն չէ, խոստովանում է քաղաքաապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատու Աշոտ Ոսկանյանը, բայց այն արվել է մարդկանց փոխադրումն ավելի ապահով իրականացնելու համար։

Ճիշտ է, երթուղայինից օգտվողների հիշելով ձյան առատ տեղումներից ավելի վաղ են փոխվել մեքենաները, պատճառաբանելով որ անսարք են, սակայն այսպես էլ դժգոհ չեն։ Հարմար է, գնի հարցում այդքան էլ չեն ահնագստանում։

Ինչևէ, առատ տեղումների ու այսօրվա փողոցների անհուսալի վիճակից ելնելով, որոշվել է մարդկանց երթևեկն առավել ապահով կազմակերպել։ Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է, որ եղանակը տաքանալուն պես կրկին երթուղի դուրս կգան միկրոավտոբուսները։

Մարգարիտա Մանուկյան