«Վահան Մանուկյան» երգի ստուդիան վերադառնում է

Spread the love

15 տարիների պատմություն ունեցող «Վահան Մանուկյան» երգի ստուդիան վերադառնում է և կրկին պատրաստ է կապանցի փոքրիկների օրը լցնել գունեղ հնչյուններով։ «Վահան Մանուկյան» երգի ստուդիան վերսկսում է իր աշխատանքն ավելի մեծ ծրագրերով։ Կենդանի նվագախմբի ստեղծում, սոլֆեջիոյի և մանկական երգերի հեռուստաուսուցում,, ինչպես նաև՝ 6-ից 30 տարեկանների համար նախատեսվում է ստեղնաշարային և հարվածային գործիքների, կիթառի, ջութակի և համակարգչային երաժշտական ծրագրերի ուսուցում։ Այսպիսով մարզկենտրոնում կստեղծվի աննախադեպ կրթօջախ՝ ամեն ինչ երաժշտության մեջ և երաժշտության համար։ Կոմպոզիտոր Վահան Մանուկյանը հայտարարում է մրցույթ-ընդունելություն։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077521293