Զանգեր կոչվող հատվածում այսօր առավոտյան ճանապարհը փակ է եղել
Այսօր առավոտյան ժամը 9.30-10.00 սահմանում փակ է եղել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Զանգեր կոչվող հատվածը։ Մոտ 40-ի հասնող հավաքված մեքենաների երթևեկությունը հնարավոր է եղել ապահովել միայն մի քանի ժամ տևած մաքրման, աղի և ավազի ցանման աշխատանքներից հետո։ Նշված հատվածում երթևեկությունը հնարավոր դարձնելու համար շահագործվել է 4 միավոր տեխնիկա։ Ժամը 14։00-ին ճանապարհահատվածն արդեն անցանելի էր։
Սրբուհի Գրիգորյան