Կապանում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

Spread the love
Կապանում հարգեցին  երկրաշարժի զոհերի հիշատակը

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 25 տարի։Սակայն 1988 –ի դեկտեմբերի 7-ի կատարվածը հնարավոր չէ մոռացության մատնել։ Խոշորագույն բնական աղետի պատճառով րոպեների ընթացքում հողին հավասարվեց Հայաստանի հյուսիսը՝ հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորեցին ,ողջ մնացածներն էլ անօթևան դարձան։
Ամեն տարի դեկտեմբերի 7-ին նույն ժամին 11-41-ին ամբողջ հանրապետությունը հիշում ու իր հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին։ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում կանգնացված խաչքարին անցած շաբաթ օրը նույնպես ծաղիկներ դրեցին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայցուցիչները ,քաղաքապետրանի ենթակայության հիմնարկների աշխատակիցները և հանրակրթական դպրոցների մի խումբ մանկավարժներ։
Ի տարբերություն նախորդ տարիների ,Բաղաբուրջի հուշահամալիրը դեկտեմբերի 7-ին սակավամարդ էր։ Շատ է խոսվում, որ հենց դպրոցից կամ նախակրթարանից պետք է երեխայի մեջ սերմանել հիշելու, հարգելու պատգամը ,սակայն դպրոցահասակ երեխաների այդպես էլ չտեսանք։
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ կատարվեց։