«Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամ»-ը արձագանքեց Ավետիքի խնդրին

Spread the love
«Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամ»-ը  արձագանքեց Ավետիքի խնդրին

2005 թվականի հուլիսի 6-ը մեղրեցի Ավետիքի համար չարաբաստիկ օր էր:Նրան թվում էր, թե անելանելի իրավիճակից դուրս գալուն կօգնի միայն հրաշքը: Մեկ անփույթ ցատկի պատճառով առողջական լուրջ խնդիրների առջև կանգնեց: Ինչպես շատ երեխաներ նույնպես սիրում էր լողալ: Անտեսելով գետի խորությունը` ցատկ կատարեց, հարվածելով գլուխը քարին գիտակցությունը կորցրեց, այնուհետև ջարդեց նաև ողնաշարը: Տեղափոխեցին Կապանի հիվանդանոց,որտեղից էլ անմիջապես Երևան: Ընդամենը 1 տոկոս հույսով Ավետիքին ընդունեցին վերակենդանացման բաժին: Թիվ 3 մանկական հիվանդանոցում 3 ամիս պառկելուց հետո, բժիշկը նրան ոտքի կանգնեցրեց: Վիրահատությունը ավելի կբարդացներ իրավիճակը, անհրաժեշտ էր միայն մարզվել:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի Մեղրի այցի ժամանակ Ավետիքի մայրը` մոտենալով և ներկայացնելով որդու խնդիրը, դիմել էր օգնության: Մարզպետի հանձնարարությամբ «Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամ»-ը արձագանքեց Ավետիքի խնդրին: Այսօր նա կարողանում է մարզվել հիմնադրամի տրամադրաց մարզասարքերով: «Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամ»-ի սկզբունքներից է` աջակցել կարիքավորներին, օգնության հասնել ոչ թե գումարով, այլ անհրաժեշտ պարագաներով:

Այսօր Ավետիքը իրեն կաշկանդված չի զգում. Շփվում է բոլորի հետ, նույնիսկ աշխատում է քոլեջում, որպես պրակտիկայի ղեկավար: Նա բավականին աշխատասեր է և քաջ գիտակցում է, թե որքանով են կարևոր ամենօրյա մարզումները:

Արթուր Զաքարյան