Արդյո՞ք թանկացումներ նկատվում են Կապանում։

Spread the love
Արդյո՞ք թանկացումներ նկատվում են Կապանում։

Բնակչության շրջանում շատ է խոսվում այն մասին, որ օր օրի ամեն ինչ թանկանում է, իսկ մարդկամց մի մասը չունի աշխատանք, նոր օրենքի համաձայն էլ զրկվեցին գործազրկության նպաստից։ Փորձեցինք պարզել, թե ինչ թանկացումներ է նկատվում քաղաքում։ Հարցվածներից ոմանք այն կարծիքին էին, թե թանկացումներ չկան, իսկ մյուսներն ասում են, որ այնուամենայնիվ որոշ ապրանքներ անցած տարվա համեմատ թանկացել են։

Եթե գնորդներից ոմանք սեփական այգու բարիքներից են օգտվում և չեն նկատում էժանացումներն ու թանկացումները, ապա վաճառողները ուզած-չուզած շարժվում են շուկայի կանոներով։ Ինչպես նշում են նրանք թանկացումներ այքան էլ չեն նկատվում։ Տարվա այս եղանակին թանականում են լոլիկն ու վարունգը, ինչպես նաև արևադարձային մրգերը։ Այս տարի վաճառողների խոսքով կարտոֆիլի պակաս է նկատվում, պատճառը համարում եմ այն, որ մեր հարևան վրացիներն ու պարսիկները անմիջապես գյուղացուց խոշոր չափերով գնում և արտահանում են, իրենք էլ ստիպված են լինում թանկ գներով գնել և ավելի թանկ էլ վերավաճառել։

Մեր քաղաքի բնակիչները մեծ մասամբ նախապատվությունը տալիս են տեղական արտադրանքին։ Այն և համեղ է, և էժան։ Մեղրեցիները ևս այստեղ են բերում իրենց բարիքները և վաճառում։ Ապրանքափոխանակությամբ էլ այստեղի մրգերը տանում են Մեղրի։

Մեր տեղական ապրանքները ավելի շատ լինեն, սեղաններն էլ առատ. Այս կարծիքին են թե վաճառողները, և թե գնորդները։

Լիլիթ Գևորգյան