30 կարիքավոր ընտանիքներ արդեն ստացել են ծառերի էտման արդյունքում գոյացած վառելափայտը

Spread the love
30 կարիքավոր ընտանիքներ արդեն ստացել են ծառերի էտման արդյունքում գոյացած վառելափայտը

Վերջին երկու ամիսներին Կապանում ծառաէտման ու ծառահատման լայնածավալ աշխատանքներ են կատարվում։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի տեսնել հսկա ամբարձիչ կռունկը, որի օգնությամբ էլ կտրված ծառերի ճյուղերը կամ արմատից հատված ծառի բունը տեղափոխում են կոմունալ ծառայության աշխատակիցները։ Էտվող կամ հատվող ծառերը պատահական չեն ընտրված հիմնականում փտածները, չորածացները, քաղաքի լուսավորությանը խանգարողներն են սղոցի տակ հայտնվում։ Գոյածաց փայտը քաղաքապետարանը նպատակային է օգտագործում։ «Քաղաքապետարան դիմել են 60-ից ավելի քաղաքացիներ ձմեռվա վառելափայտով ապահովելու խնդրով ։ 60-ից 35 արդեն 2-ական խորանարդ մետր փայտ է հատկացվել»,-ասում փոխքաղաքապետ Ռուդոյֆ Սարգսյանը։
Փառելափայտը բաշխվում է ըստ առաջնահերթության։ Թիրախային խումբը զոհված ազատամարտիկների, 4 և ավելի երեխա ունեցող ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ միաժամանակ սոցիալապես անապահով ընտանիքներն են։ Այս տարի նախորդի համեմատ վառելափայտի պահանջարկ մեծ է։ Սա կարելի է ենթադրել գազի գնի բարձրացման հետ է կապված։ Քաղաքապետրանը նաև ծառերի էտման կամ հատման գործընթացում հաշվի է առնում քաղաքացիներ կարծիքը։Բնակիչները ժամանակ առ ժամանակ իրենց բակում գտնվող վտանգավոր ծառերի մասին են բարձրաձայում։