Ինտելեկտուալ խաղ ուսանողների համար՝ երիտասարդական խորհրդի նսխաձեռնությամբ

Spread the love
Ինտելեկտուալ խաղ ուսանողների համար՝ երիտասարդական խորհրդի նսխաձեռնությամբ

Շարունակական էր ուսանողների օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը։ Ուսանողների համար քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր հալիճում նախաձեռնել էր ինտելեկտուալ խաղ՝ բրեյն ռինգ, որին մասնակցում էին քաղաքի 7 միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։

Կազմակերպիչները ներկաներին ծանոթացրին խաղի կանոններին։ Իսկ ժյուրին հավաստիացրեց, որ անաչառ խաղ է լինելու, քանի որ նպատակը ոչ թե հաղթողին կամ պարտվողին որոշելն է, այլ հետաքրքիր և անմոռանալի օր անցկացնելը։

Կապանցի ուսանողները կարծում են, որ թեև քաղաքում այնքան էլ շատ չեն ժամանցի վայրերը, այնուամենայնիվ ուսանողները հնարավորություն ունեն իրենց առօրյան հետաքրքիր անցկացնելու։

Խաղի մեկնարկից առաջ ուսանողները ֆիլմի դիտումով ևս մեկ անգամ հիշեցին, թե ինչու է հատկապես այդ օրը նշվում ուսանողության միջազգային օրը, որին հաջորդեց վիճակահանությունը։ Երկար ու թեժ մրցապայքարից հետո երզրափակիչ փուլ անցան ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի թիմերը։

Համառ պայքարից հետո միյան ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղին հաջողվեց գրավել առաջին տեղը։ Բոլոր մասնակից թիմերը արժանացան մրցանակների և պատվոգրերի։ Խորհրդի անդամները մրացանակներ էին պատրաստել նաև ակտիվ հանդիսատեսի համար։

Ինտելեկտուալ խաղ ուսանողների համար՝ երիտասարդական խորհրդի նսխաձեռնությամբ

Լիլիթ Գևորգյան