Շնագայլերը անհանգստացնում են կապանցիներին

Spread the love
Շնագայլերը անհանգստացնում են կապանցիներին

Թափառող շնագայլերը արդեն սկսել են անհանգստություն պատճառել կապանցիներին։Հատկապես երեկոյան ուշ ժամերին բնակիչները վախենում են թաղամասերում անցուդարձ անել։Սոված կենդանիրները սարերից իջնում ու հասնում են նույնիսկ շենքերի բակեր։Քաղաքապետարանը տարբեր թաղամասերի բնակիչներից դիմում բողոքներ է ստացել ։
Բնակչության անվտանգության շահերից ելնելով առաջիկա 4 օրերին մարզկենտրոնում կիրականացվի շնագայլերի որս։Նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանը արդեն ձեռնարկել է։Կնքվել է պայմանագիր՝ սահմանվել է մեկ շնագայլի ոչնչացումը կարժենա 3040 դրամ ։
Շնագայլերի որս կատարող քաղաքացու հետ միասին ոստիկանություն աշխատակիցներ նույնպես կշրջեն։Բնակչությանն էլ զգուշացվել է երեկոյան ժամը 23-ից հետո հնարավորինս խուսափել փողոց դուրս գալուց ։Քաղաքապետրանում վստահեցնում են ,որ եթե անհրաժեշտություն առաջանա չեն սահմանափակվի 4 օրով ։Ընդհանուր առմամբ 6 հարյուր հազար դրամ կծախսվի շնագայլերի ոչնչացման համար։
ՆՄ