Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները

Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները

Տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը ԳՆ Սննդի անվտանգության սանիտարիայի և անասնաբուժության ՊՈԱԿ-ը իրականացնում է անասունների պատվաստում։ Եղանակային շրջանը պատահական չէ ընտրված։ Այն հարմարեցված է ինչպես եղանակային, այնպես էլ, ժամանակային պայմաններին։ Պատվաստման համար անհրաժեշտ են ոչ շատ տաք, ոչ էլ ցուրտ պայմաններ, նշում է Կապանի տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ-համաճարակաբան Անդրանիկ Գրիգորյանը։

Կան հիվանդություններ, որոնց դեմ պետք է պատվաստում իրականացնել վեց ամիսը մեկ։ Սեպտեմբերից սկսվել է խոշոր եղջերավոր անասունների աշնանային պատվաստման փուլը։ Դեկտեմբերին աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն։

Գլխավոր անասնաբույժի խոսքով ստացել են համապատասխան պատվաստանյութեր, որը բաժանվել է համայնքի անասնաբույժներին։ Վերջիններս արդեն հերթականությամբ կատարում են աշնանային համապատասխան պատվաստումները։

Հիշեցնենք, որ գարնաը իրականացվել է խոզերի կլասիկ ժանտախտի և մանր եղջերավոր անասունների սիբիրախտի դեմ պատվաստում, բրուցելյոզի ստուգում։

Լիլիթ Գևորգյան