Քաղաքապետարանը որոշել է պատասխանել

Spread the love

Քաղաքապետարանը  որոշել է  պատասխանել

Օրերս անդրադարձել էինք քաղաքում անհանգստության ու դժգոհության պատճառ դարձած զանգվածային կրճատումների լուրերին։ Թե քաղաքապետի որոշմամբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 100 աշխատողներ կհայտվեն գործազուրկի կարգավիճակում՝ պահակներ, գործավարներ,գանձապահներ ու հաշվապահներ։ Քաղաքապետի մամլո քարտուղար Գոհար Իսախանյանը պատասխանել էր, որ մեզ հուզող հարցերին համայնքի ղեկավարը կպատասխանի նոյ.13-ից հետո։ Սակայն ինչպես երևում է քաղաքապետարանը փոշմանել է ։ Բնակիչներից մեկը տեղեկատվության ազատության օրենքի համաձայն դիմել էր քաղաքապետին՝ հիմնավորելու կրճատումների վերաբերյալ լուրերը և դիմումը տեղադրել ֆեիսբուքյան իր էջում։ Ի վերջո քաղաքապետարանը գրավոր ձևով պատասխանեց ինչպես բնակչին,այնպես էլ հեռուստատեսությանը. « Զանգվածային կրճատումները իրականությանը չեն համապատասխանում,-նշվում է պատասխանում։ Բնակչության շրջանում անհանգստության պատճառը քաղաքապետարանի կողմից հոկ. 31-ին մի շարք աշխատողների ուղարկված ծանուցագրերն են,որով տեղեկացվում է ՝ 2014թ-ի հունվարի 1-ից դադարեցնելու է 2010թ-ի դեկտեմբերի 15-ից սկսաված աշխատանքային հարաբերությունները։ Պատճառն այն է,որ քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել նոր կառույցներ, որոնցում կընդգրկվեն պայմանագրի ժամկետը չերկարացրած համապատսխան ատեստավորում անցած աշխատակիցներ։ Սրանով քաղաքապետարանը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել իրականացվող աշխատանքը և ոչ թե կրճատել իր հաստիքները։Վերջում ասվում է ՝ նախագիծը վերջնական տեսքի բերելուց,աշխատակիցների թիվը և հաստիքները ճշտելուց հետո հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը»։
Հերմինե Միքայելյան