Աստղային ամուսնալուծություն: Մոդել Միրանդա Քերը և դերասան Օրլանդո Բլումը բաժանվում են

Քայքայվում է ևս մեկ աստղային ընտանիք: Միրանդա Քերը և Օրլանդո Բլումը հաստատել են ամուսնալուծության վերաբերյալ տարածված բամբասանքները:
Աստղային զույգը, որը դաստիարակում է մեկ տարեկան որդուն՝ Ֆլինին, հայտարարել է, որ բաժանվում է երկկողմանի համաձայնությամբ: Ամուսնալուծության խաղաղ գործընթացն ձգվում է արդեն մի քանի ամիս: Զույգի ներկայացուցչի խոսքերով, չնայած բաժանմանը՝ Միրանդան և Օրլանդոն <<կշարունակեն սիրել, աջակցել և հարգել իրար>>:
Հիշեցնենք, որ Բլումը և Քերն իրենց հարաբերությունները պաշտոնական են դարձրել 2010թ. հուլիսի 22-ին, իսկ 2011թ. հունվարին նրանք որդի են ունեցել, որին անվանել են Ֆլին Քրիստոֆեր Բլենչարդ Քոուփլենդ Բլում:

Աստղային ամուսնալուծություն: Մոդել Միրանդա Քերը և դերասան Օրլանդո Բլումը բաժանվում են
ivona.bigmir.net