Գերմանական Հոլշտեյն ցեղատեսակի կովերը Կապանում են

Spread the love
Գերմանական Հոլշտեյն ցեղատեսակի կովերը Կապանում են

Հազարավոր կիլոմետրեր կտրելով Գերմանական Հոլշտեյն ցեղատեսակի 62 կովերը Կապանում են։ Տեղանքին անցածնոթ կենդանիները փոխադրման համար նախատեսված հատուկ բեռնատարներից դուրս գալով այս ու այն կողմ էին փախչում։ Դեռևս հայկական անուններ չունեցող կենդանիները վերջապես գտան իրենց նոր տերերին։ Կովերին մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում նաև աշխատողները, ովքեր քննարկում, համեմատություններ էին անցկացնում տեղական խոշոր եղջերավոր անասունների միջև։ Կովերի ներմուծումը իրականացրել է «Վամաքս» ՍՊԸ-ն։ Դա ընկերությանը հնարավորություն կտա ներկայանալ ավելի շատ արտադրանքի քանակով։

Ի տարբերություն նախկինում ներմուծած սիմենտալ ցեղատեսակի կովերի, որոնք բարձրացնում են մսա-կաթնատվության քանակը, այս ցեղատեսակինը ուղղված են կաթնատվության ավելացմանը, նշում է ընկերության տնօրենը,- նպատակ ունեն միջին գլխաքանակի հաշվով ավելացնել կովերի կաթնատվության չափը։

Ընկերության տնօրենի խոսքով այս ցեղատեսակի կովերը տեղական և սիմենտալ ցեղատեսակի կովերի համեմատ հատուկ խնամք են պահանջում կերակրման առումով։

Ընկերությքան արտադրանք Սյունիք կաթը մեծ պահանջարկ ունի և հիմնականում սպառում են Սյունիքի մարզում և մայրաքաղաքում։ Տնօրենը կարծում է, որ արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ հնարավոր կլինի արտադրված կաթնամթերքի շուկան ընդարձակել և ավելի շատ սպառողների հասանելի դարձնել արտադրանքը։

Լիլիթ Գևորգյան