Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելու է Իտալիա

Spread the love
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելու է Իտալիա

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան կշարունակի Իտալիայում: «Sport.obozrevatel»-ը գրում է, որ մնում է այսպիսի եզրակացություն անել 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարիո Ռայոլի արած հայտարարությունից հետո: Ռայոլն աշխատում է նաեւ այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Զլատան Իբրաիմովիչը եւ Մարիո Բալոտելին: «Ես արդեն գրանել եմ «Շախտյորի» հայ լեգեոներական Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը եւ նրան տանելու եմ Իտալիա», – հայտարարել է գործակալը իտալական հեղինակավոր «Gazzetta dello Sport», – ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

www.aravot.am