Իրանում կործանիչ է ընկել

Spread the love
Իրանում կործանիչ է ընկել

Այսօր Իրանում աղետի է ենթարկվել ռազմաօդային ուժերի կործանիչը: Աղետի հետևանքով զոհվել են «F-5» օդանավի երկու օդաչուները: Այս մասին հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ օդանավն ընկել է Թեհրանից 450 կմ հարավ-արևմուտք: Անկման վայրում էլ հայտնաբերվել են օդաչուների մարմինները: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Իրանի ռազմաօդային ուժերում դեռևս կան ամերիկյան արատադրության «F-5»-եր, որոնք ձեռք են բերվել մինչև իսլամական հեղափոխությունը:

www.armedia.am