Կապանի Կոմունալ ծառայությունը սկսել է ծառերի էտման գործընթացը

Spread the love
Կապանի Կոմունալ ծառայությունը սկսել է ծառերի էտման գործընթացը

Կապանի Կոմունալ ծառայությունը սկսել է ծառերի էտման աշնանային գործընթացը։ Աշխատանքներ են իրականացվել Արամ Մանուկյան և Թումանյան փողոցներում։ Ինչպես նշում է կոմունալ ծառայության աշխատակիցը ծառերի Էտում կիրականացվի քաղաքի տարբեր հատվածներում։ Կախված ճյուղերը խանգարում են թե՜ քաղաքի լուսավորությանը և թե՜ մարդկանց անցուդարձին։ Հիմնականում կտրվում են ծառի չորացած հատվածները, իսկ բնից կտրված փտած ծառերի փոխարեն գարնանը նոր տնկիներ կհայտնվեն։

Կտրված ճյուղերը ևս կծառայեն իրենց նպատակին։ Փայտը կպահեստավորվի և ձմռանը կտրամադրվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, թոշակառուներին, կարիքավորներին։

Իսկ Կատարվող աշխատանքների հետևանքով վնասված լարերը արդեն վերականգնվել են։
Ծառերի էտումից բացի կոմունալ ծառայությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել քաղաքի մի շարք հատվածներում, ասում են գործընթացը շարունակական է լինելու։

Աշխատակիցները հույս ունեն քաղաքի մաքրման համար կատարվող աշխատանքներին զուգընթաց բնակիչները անբարեխիղճ չեն գտնվի և կպահպանեն քաղաքի մաքրությունը։

Լիլիթ Գևորգյան