Կապանի տոնը շնորհավորեց նաև նույն անունը կրող համույթը

Spread the love
Կապանի տոնը շնորհավորեց նաև նույն անունը կրող համույթը

Կապանի տոնին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Քաղաքին իրենց համերգային ելույթով շնորհավորեցին հայտնի ՙԿապան՚ համույթի մասնակիցները։ Գրեթե կեսդարյա պատմություն ունեցող խումբը ժամանակին մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, փառատոների, արժանացել բազմաթիվ մրցանակների։ Մշակույթի պալատի փոքր դահլիճում կազմակերպված միջոցառմանը կապանցիները հնարավորություն ունեցան ունկնդրելու համույթի կատարումները։ Հնչեցին խմբի բացառապես նոր հեղինակային երգերը։

Փորձառու երաժիշտների կողքին իրենց կատարումներով աչքի ընկան նաև երիտասարդները։ Համույթի գլխավոր նպատակներից է նաև նոր շունչ հաղորդել խմբին՝ համալրել երիտասարդ երաժիշտներով։ Խմբի բաս կիթառահար Սամվել Ալեքսանյանը համոզված է, որ կապանցիների մեջ կգտնվեն տաղանդավոր երեխաներ, ովքեր կարդարացնեն սպասելիքները։

Իսկ կիթառահար Արթուր Դավթյանը հորդորում է հավատալ ու սիրել սեփական քաղաքը։ Հետադարձ հայցք նետելով քաղաքի անցյալին, կարևորում է լավագույն սովորույթների պահպանումը ու դրանց նորը ավելացնելով է տեսնում քաղաքի ապագան։
Հանդիսատեսին համերգի վերջում անակնկալ էր սպասում։ Կապանցիների դատին հանձնվեց քաղաքի տոնին նվիրված ՙՀարազատ իմ Կապան՚ երգը։

Ծափողջույններով հանդիսատեսները ապահովեցին բարձր տոնական տրամադրություն։
Այս ամենին մնում միայն ավելացնել. Շնորհավոր տոնդ Կապան։

Լիլիթ Գևորգյան