2030 թ.ուռուցքներով հիվանդների թիվը երկու անգամ կավելանա

2030 թ. ամեն տարի արձանագրվող քաղցկեղի հիվանդացությունն ամբողջ աշխարհում կբարձրանա, հասնելով մինչև 22 մլնի: 2008թ. այս թիվը կազմել էր 12,7 մլն:
Այսպիսի տեսության են հանգել Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC) աշխատակիցները: Նրանք լայնամասշտաբ վիճակագրական հետազոտություն են անցկացրել, օգտագործելով մարդկային ներուժի զարգացման դասիչը, որպեսզի գնահատեն, թե տարբեր պետություններում մարդկանց կյանքի որակը (կյանքի տևողությունը, կրթությունը, եկամուտները և այլն) ինչպես է ազդում ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման վրա: ԱՀԿ-ի մասնագետներն ուսումնասիրել են ուռուցքաբանական հիվանդությունների տարածման դինամիկան 2008 թ., նաև` 1988-2002 թթ ընկած. ժամանակահատվածում:
Այն երկրներում, որտեղ մարդկային ներուժի զարգացման դասիչը բարձր է եղել, ամենից շատ տուժել են այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են կրծքագեղձի, թոքերի, կերակրափողի և շագանակագեղձի քաղցկեղը: Միջին դասիչով երկրներում առավել տարածված են եղել քաղցկեղի հետևյալ տեսակները` արգանդի վզիկի, ապա` լյարդի և կրծքի: Ընդ որում, տղամարդիկ ամենից հաճախ տառապել են շագանակագեղձի, լյարդի և թոքերի քաղցկեղից, իսկ կանայք` կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղից:
Մեկնաբանելով իրենց հետազոտության արդյունքները, IARC-ի աշխատակիցները նշել են, որ առանձին երկրներում հաջողված սոցիալական և տնտեսական բարեփոխումները շատ դեպքերում նպաստում են ուռուցքային հիվանդությունների նվազեցմանը, մասնավորապես, ինֆեկցիաներով հրահրված քաղցկեղների: Դրա հետ մեկտեղ, աճում է հիվանդությունների նոր դեպքերի թիվը, որոնք հրահրված են վերարտադրողական և հորմոնային գործոններով, նաև կենսակերպով, մասնավորապես, սննդակարգերով:
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012Աղբյուր. med-practic.comԼուսանկարը. immunar.ruՀոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին