Ձնահոսքի պատճառով Հինգ մարդ է զոհվել

Spread the love
Ձնահոսքի պատճառով Հինգ մարդ է զոհվել

Շաբաթ օրը ձնահոսքի պատճառով Հինգ մարդ է զոհվել Կոլորադո նահանգի լեռներում, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Զբոսաշրջիկների խմբից կենդանի է մնացել միայն մեկ մարդ: Նա ինքնուրույն դուրս է եկել ձյան տակից եւ օգնության կանչել փրկարարներին:
Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Զոհվածների մարմինները գտնված են բայց նրանց ինքնությունը դեռեւս չի հրապարակվում:
Ինչպես հայտարարել է տեղական շերիֆը, իշխանությունները համարյա վստահ են, որ ձնահոսքի առաջացման պատճառ հանդիսացել են հենց իրենք՝ տուրիստները: