Վամպիրների տունը. Մթնշաղ ֆիլմի առանձնատունը վաճառվում է

Spread the love

Վամպիրների տունը. Մթնշաղ ֆիլմի առանձնատունը վաճառվում է
Անտառի տունը, որտեղ ապրում էր Մթնշաղ ֆիլմի վամպիրների ընտանիքը, հանվել է վաճառքի: Ավելին. քանի դեռ առանձնատունը չի վաճառվել, այն բաց է էքսկուրսիա անցկացնող խմբերի համար:
Ընդարձակ տունը տեղակայված է Հարավային Վանկուվերում: Ավելի քան 500 քառակուսի մետր մակերես ունեցող տան գինը կազմում է 3,3 միլլիոն ԱՄՆ դոլլար:
Այն ունի հինգ ննջասենյակ, լողավազան, մեծ գրադարան և հյուրասենյակ: Հայտնի է, որ տան դիզայնի հեղինակը Արթուր Էրիկսոնն է: Ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո սեփականատերերը որոշեցին շահարկել սագայի հանրաճանաչությունը և վաճառել տունը:

Վամպիրների տունը. Մթնշաղ ֆիլմի առանձնատունը վաճառվում է
My Webpage