Ինչպես ազատվել հետհանգստյան դեպրեսիայից: 10 խորհուրդ

Spread the love

Ամեն երրորդը, հանգստից հետո վերադառնալով աշխատանքին, տառապում է հետհանգստյան դեպրեսիայով: Եթե լողափի և տաք ծովի մասին հիշողություններն ուղեկցվում են դյուրագրգռությամբ և ընկճվածությամբ, ժամանակն է օգտվել մեր խորհուրդներից, թե ինչպես այդ ամենին վերջ դնել և վերադառնալ աշխատանքային ռիթմին:
Այն մասին, թե ինչպես նվազագույն կորուստներով վերադառնալ աշխատանքային ռիթմին, պատմում է rabota.ua-ն:

Ինչպես ազատվել հետհանգստյան դեպրեսիայից: 10 խորհուրդ

1. Շուտ վերադարձիր հանգստից (առնվազն մեկ-երկու օր աշխատանքից առաջ)
2. Տունդարձի օրը լավ քնիր և հանգստացիր:
3. Մի խորացիր կուտակված բոլոր խնդիրների մեջ:
4. Ժամանման օրը ոչ մի լուրջ հանդիպում և այցելություն մի պլանավորիր:
5. Առաջին հինգ օրը երկար մի մնա աշխատանքի վայրում, աշխատիր դուրս գալ ժամանակին:
6. Միանգամից մի սկսիր նոր մեծամասշտաբ նախագծեր:
7. Մի շտապիր զանգահարել ծանոթներիդ և ընկերներիդ բոլոր նորություններն իմանալու համար. չէ՞ որ սովորաբար լավ նորություններն ավելի քիչ են լինում, քան վատերը:
8. Հանգստից հետո առաջին օրերին աշխատիր խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից թե՛ տանը, թե՛ աշխատանքում:
9. Աջակցիր օրգանիզմիդ. թեթև, բայց կանոնավոր ֆիզիկական վարժությունները, վիտամինները, շոկոլադը կօգնեն քո օրգանիզմին անցնել աշխատանքային ռիթմին:
10. Մի բարկացիր ղեկավարի և աշխատակիցների պահվածքի վրա: Հնարավոր է, որ նրանց համար էլ է դժվար հանգստից հետո: Ինքդ դարձիր լավ տրամադրության ստեղծողը:

http://ivona.bigmir.net