Կապանի քաղաքապետը միացել է ուսանողների առավոտյան վազքին

Spread the love
Կապանի քաղաքապետը միացել է ուսանողների առավոտյան վազքին

Առավոտյան 9.30-ին Կապանի քաղաքապետարանի հրապարակից մեկնարկեց «Ուսանողական ամառ» ամենամյա հավաքի հերթական միջոցառումը՝ երկար տարածության վազքը։ Կապանի քաղաքապետին և փոխքաղաքապետին ուսանողների շարքում դժվար էր տարբերել։ Նրանք նույնպես միացել էին առողջ ապրելակերպի քարոզարշավին։

«Սա ոչ միայն ինձ համար է կարևոր, այլև քարոզի միջոց է երիտասարդներիի, պատանիների, առհասարակ մեր բոլոր քաղաքացիների համար»,-ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

Կապանի քաղաքապետը միացել է ուսանողների առավոտյան վազքին
Կապանի քաղաքապետը միացել է ուսանողների առավոտյան վազքին
Կապանի քաղաքապետը միացել է ուսանողների առավոտյան վազքին

Բացի վազքից, ամբողջ օրը ուսանողները նախատեսել էին առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ անցկացնել, եղան քննարկումներ սեմինարի շրջանակներում և օրվա վերջում, նաև կինոդիտում։

«Ճիշտն ասած առաջին անգամ եմ մասնակցում «Ուսանողական ամառ» հավաքին,կարծում եմ ամեն քաղաքում էլ պետք է լինեն նման միջոցառումներ, որ կհամախմբեն Երևանում և տեղում սովորող ուսանողներին»,-խոստովանեց ուսանողուհի Վալենտինա Ծատրյանը։

Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Կարախանյանը պատմում է, որ ամեն ինչ անում են ուսանողների առօրյան բովանդակալից դարձնելու համար։ Նաև գոհ է ուսանողների պատրաստակամությունից և պատասխանատվությունից։

«Ջոկատները շատ պատասխանատու են, իրենց ջոկատավարների գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 11-ից էլ պատրաստվում ենք վրանային ճամբարին»։

Վրանային ճամբարը կկազմակերպվի Բաղաբերդում։ Ամբողջ 3 օրերի ընթացքում իրենց երեխաների առօրյային ծնողները հնարավորություն կունենան հետևելու Վկապանե.ռու կայքի ուղիղ հեռարձակմամբ։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարները՝ Ալեքսան Գրիգորյանի