ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Spread the love

Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածումԱյսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, որը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով, այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան։ Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր են բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին։ Սակայն հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ Թողտվությունն ու անպատժելիություն է Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները

։***Azerbaijan can not restore the cultural value of a nation, against which it has been spreading systematic hatred at the state level for yearsUnder the guise of so-called «restoration», the Azerbaijanis distort one of the most important Armenian cultural values — the Ghazanchetsots Holy Savior Cathedral in Shushi.In many cases, we have seen how Azerbaijan treats Armenian cultural values. It is already clear what is really being done under the name of «renovation work». The goal is to destroy the Armenian presence and trace.For years, Azerbaijan has pursued a state policy of albanianizing the Armenian Christian culture in Artsakh or attributing it to other nations, which has been repeatedly criticized by historians and culturologists for a simple reason: these attempts are baseless both in terms of historical chronology and cultural-architectural features.If Azerbaijan really cares about the preservation of cultural values, «repairs» it, then the a question arises why it has not allowed an independent UNESCO expert group to visit the region.We raise the issue of vandalism against Armenian culture by Azerbaijan on a daily basis informing the relevant international organizations about what is happening. However, the issue does not go beyond criticism or calls, while clear steps are needed. Forgiveness and impunity are the main reasons for Azerbaijan’s reckless behavior.

https://www.facebook.com/gegham.stepanian/posts/3670851836377537