Կայացավ ՛՛Կապան 2021 Երիտասարդական մայրաքաղաք՛՛ ֊ի հանդիսավոր բացումը

Spread the love

Կապանը դարձավ 2021թ֊ի Երիտասարդական մայրաքաղաք։Մայիսի 1֊ին մեկնարկվեց միջոցառումների պաշտոնական ազդարարումը։Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում դասական երաժշտության ներքո ներկաները վայելեցին կապանցի երիտասարդ գեղանկարիչների աշխատանքները,որից հետո մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։Հանդիսավոր արարողության ընթացքում Կապան համայնքին տրվեց նաև հավաստագիր։Այնուհետև իրենց բազմաժանր ելույթներով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարները և խմբերը,իսկ միջացառումը եզրափակեց Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի_պարի պետական վաստակավոր անսամբլը։Տեղեկացնենք, որ միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարի։

https://www.facebook.com/mshakuytikentronofficial/posts/1419505111739169