Կապանի քաղաքապետը արժանացավ պատվոգրի

Spread the love

«Իրավունք» թերթը, շարունակելով իր լավագույն ավանդույթները` տարեզկզբին եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2020 թվականը, ինչպես նաեւ ընթացիկ տարեսկիզբը ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն մասնագետներին: Ըստ այդմ, ընթերցողների քվեարկության արդյունքում, քաղաքում ծավալած դրական գործունեության համար, հայրենիքի պաշտպանության գործում, որպես համայնքապետ լավագույնս իրեն դրսեւորած` լավագույն քաղաքապետ է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ:

Ինչի կապակցությամբ այսօր «Իրավունքի» խմբագրակազմը Կապան քաղաքի քաղաքապետին հանձնեց հայրենիքի պաշտպանության գործում իրեն լավագույնս դրսեւորած լավագույն քաղաքապետի պավոգիրը:

Պատվոգիրը հանձնեց ՍԻՄ նախագահ , Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ միության համանախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։ 

Իլոնա Ազարյան

https://iravunk.com/?p=200496&l=am%2F&fbclid=IwAR2qS6UlxT4j14e748I-2RLD1ne6bvaBT4WXtOjvLTxd3ODN_WHtBppoPSw